Մանկական հիվանդություններ
Թոքի էխինոկոկ
Էխինոկոկի թոքային շրջանն է, երբ այն որպես պարազիտ տեղակայվում է թոքերում։ Ըստ հաճախականության թոքի էխինոկոկը երկրորդ տեղում է գտնվում՝ լյարդի էխինոկոկից հետո։
Վարակումը սովորաբար կատարվում է հիվանդ շների արտաթորանքից։ Պարազիտի ձվերը բերանով անցնում են ստամոքսաաղիքային տրակտ, շատ հազվադեպ՝ շնչական ուղիներ։ Աղիքներից պարազիտի թրթուրները դռներակային համակարգով, ստորին սիներակով և սրտի խոռոչներով անցնում են թոքերի մազանոթների մեջ։ Այդ է պատճառը, որ թոքերում գոյացող բշտերը, որպես կանոն, տեղակայվում են նրանց ծայրամասային բաժիններում։
Էխինոկոկային բուշտը միաբուն պարկ է, որը լցված է հեղուկով և շրջապատված է երկշերտ պատյանով։ Բշտապարկի չափերը լինում են կորեկի հատիկից մինչև նորածնի գլխի մեծության։ Բուշտը դանդաղ է աճում և կենսունակությունը պահպանում է երկար տարիներ։ Պարազիտի ոչնչացման դեպքում բշտապարկը սպիանում է և կրակալվում։ Զարգացող բուշտը կարող է պատռվել, և նրա պարունակությունը թափվում է կամ շնչական ուղիները, կամ արյունատար հունը, կամ էլ պլևրային խոռոչը։ Դատարկված բուշտը կարող է փոխարկվել թարախակույտի։
Հիվանդության կլինիկական ընթացքում առանձնացվում են երեք շրջան։
- Առաջին շրջանն ընթանում է առանց ախտանիշների և ընդգրկում է վարակման պահից մինչև հիվանդության նշանների զարգացման ժամանակահատվածը։ Այդ շրջանը երեխաների մոտ սովորաբար երկարատև չէ և տևում է 1-2 տարի։
- Երկրորդ շրջանը հիվանդության ախտանիշների զարգացման շրջանն է և արտահայտվում է բշտի աճմանը զուգընթաց։
- Երրորդ շրջանը բշտի բարդությունների շրջանն է, որն արտահայտվում է թարախակալումով, բշտի պարունա-կության անցումով դեպի բրոնխը կամ հարևան օրգանները։
Երեխայի օրգանիզմում պարազիտի առկայությունն արտահայտվում է ընդհանուր թունավորման և ալերգիայի նշաններով՝ նիհարումով, հոգնածությամբ, սրտխառնոցով, մաշկացանով և այլն։ Արյան քննության տվյալներով նշվում է հիպոքրոմ սակավարյունություն, էոզինոֆիլիա (մինչև 15-20%), ԷՆԱ-ի արագացում։ Բշտի չափերի մեծացման հետ հնարավոր է թոքի այս կամ այն հատվածի ատելեկտազ։ Կարող են նկատվել նաև չոր հազ, հևոց, պլևրիտի նշաններ։ Պատռված բշտի պարունակությունը բրոնխի մեջ անցնելիս սկիզբ է առնում տանջալից հազ, հանկարծակի հևոց, փսխում։ Բրոնխներից թափանցիկ ջրային կամ թարախային հեղուկի ձևով դուրս է ժայթքում էխինոկոկային բշտի պարունակությունը, որի մեջ կարող են էխինոկոկի բեկորներ լինել (թաղանթների կտորներ և այլն)։ Արյունախխում հազվադեպ է լինում։
Ռենտգենաբանորեն էխինոկոկի բուշտը բնորոշվում է հստակ սահմանազատված միատարր կլոր ստվերով։ Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է բնածին բշտի (կիստայի), տուբերկուլոզի, թարախակույտի, թոքի ուռուցքի հետ։ Ախտորոշման նպատակով օգտագործվում են ալերգիկ ռեակցիաներ (Կացոնիի վաղ դրական ռեակցիան՝ արյան մեջ 2-րդ օրը էոզինոֆիլների քանակի ավելացում։ Կացոնիի ռեակցիան կրկնելու դեպքում կարող է զարգանալ անաֆիլաքսային ռեակցիա) և շճաբանական ռեակցիաները։
Էխինոկոկային բշտի թարախակալումն ուղեկցվում է թոքի հարակից բաժինների բորբոքումով և պնևմոսկլերոզի ու բրոնխոէկտազների առաջացումով։
Բուժումը։ Վիրահատական է։ Ժամանակին կատարված վիրահատումը թույլ է տալիս խուսափել հնարավոր լուրջ բարդություններից և հիվանդները մեծ մասամբ առողջանում են։ Անհրաժեշտ է կատարել պարբերական ռենտգենքննություն, քանի որ նոր բշտերի առաջացումը տեղի է ունենում առանց կլինիկական նշանների։ Նոր բշտերի առաջացման դեպքում պետք է կրկնակի վիրաբուժական միջամտություն կատարել։

Կարդացեք նաև

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...


Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...


Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...


Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...


Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...


Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...


Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...


Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...


Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...


Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...


Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...


Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...


Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն